Սև մանգաղաթևը ամբողջովին մուգ շագանակագույն թռչուն է, սակայն երկնքի ֆոնի վրա սև է երևում: Մանգաղաթևը ունի երկար մանգաղի նման թևեր և կարճ երկատված պոչ: Թռիչքում մանգաղաթևին շատ հեշտ է շփոթել ծիծեռնակի հետ: Պետք է հիշել, որ ի տարբերություն ծիծեռնակի, մանգաղաթևը թռիչքում երբեք թևերը չի ծալում: Մանգաղաթևին երբեք չեք տեսնի նստած որևիցէ տեղում:?xml:namespace>
Բները հիմանակում կառուցում են տանիքների և կտուրների տակ: Եթե ուշադիր լինենք կարող ենք տեսնել, թե նրանք ինչպես են արագ մտնում և դուրս գալիս իրենց բներից: Բոլոր թռչունների մեջ մանգաղաթևերը առանձնանում են իրենց կենսունակությամբ (գոյատևելու մեծ ընդունակությամբ): Նրանք կարող են ապրել մինչև 21 տարի, սա շատ մեծ տարիքի է նմանատիպ փոքրիկ թռչունների համար:
Ամռանը, եթե նայեք երկնքին, կարող եք տեսնել թռչունների խմբի, կտրուկ շարժումներով և սուր ձայներ արձակելով` պտտվում են շենքերի վրա- դրանք մանգաղաթևերն են: Ի տարբերություն ծիծեռնակների, նրանք երբեք չեն նստում, որ հանգստանան:
Մանգաղաթևերը հիասքանչ թռնում են և իրենց ամբողջ ժամանակը անց են կացնում օդում, անգամ քնում են օդում! Նստում են նրանք միայն իրենց բնի մոտ:
Մանգաղաթևերին առավել հեշտ է տեսնել քաղաքային միջավայրում, որտեղ նրանք կառուցում են իրենց բները շենքերի ճեղքերում, օդափոխության համակարգերի անցքերում, իսկ երբեմն էլ հատուկ նրանց համար կախված արհեստական բներում:
Կարևոր է հիշել, որ մանգաղաթևին ամենից հեշտ է տեսնել քաղաքում, իսկ գյուղական միջավայրում նրանք հանդիպում են շատ հազվադեպ: