Ցրտերն ընկնելուն պես սպիտակ արագիլների համար դառնում է ավելի ու ավելի դժվար սնունդ հայթհայթելը և նրանք սկսում են չվել դեպի հարավ`տաք երկրներ: Թռչունների մի մասը կանգ է առնում Իսպանիայի հարավում, մյուս մասը չվում է ավելի հեռու` Աֆրիկա: Ամբողջ թռիչքի ընթացքում նրանք կարող են անցնել մինչև 12 000 կմ ճանապարհ:?xml:namespace>
Արագիլները թռնում են միայն ցերեկը և նրա համար, որպեսզի հաղթահարեն մեծ տարածություններ անցնելու խնդիրը, օգտագործում են տաք օդային հոսանքները:
Տաք օդային հոսանքները տեսանելի չեն, դրանք ընդհամենը տաք օդային զանգվածներ են, որոնք բարձրանում են վեր: Այս տաք օդային հոսանքի մեջ ընկած արագիլին, այդ օդային զանգվածները բարձրացնում են վեր`թեթևացնելով արագիլի շարժումները: Հասնելով օդային հոսանքի գագաթնակետին`արագիլը «դուրս է գալիս» և սավառնելով իջնում ներքև: Այսպես նրանք խնայում են իրենց ուժերը:
Երամով թռչելը ավելի հարմար է, քան միայնակ: Եթե արագիլներից մեկը գտնում է տաք օդային հոսանք, ապա մյուսները շտապում են այդտեղ և սկսում են սավառնել: Ինչքան շատ է արագիլների թիվը երամում, այնքան հեշտ է գտնել անհրաժեշտ տաք օդային հոսանքները, որի արդյունքում թռչունների երամը առաջ է շարժվում ավելի արագ, քան միայնակ թռչունը: Աշնանը կարող եք տեսնել երամներ, որոնց մեջ թռչունների`արագիլների քանակը հասնում է 10 000:
Սակայն Հայաստանում արագիլների մի մեծ խումբ մնում է ձմեռելու, չի չվում: Սա պայմանավորված է գլոբալ տաքացմամբ, այսինքն`հիմա մեր երկրում այնքան ցուրտ չէ, որ նրանք հեռանան: Կարող է թվալ, որ սա մեծ հաջողություն է , որ արագիլները մնում են ձմեռելու Հայաստանում, բայց ցավոք դա այդպես չէ:
Հայաստանում մնում են ձմեռելու հիմանկանում հիվանդ և թույլ արագիլները, որոնք պետք է սատկեին միգրացիայի ընթացքում: Այս հիվանդ ու թույլ արագիլները գարնանը բույն են հյուսում և ձագ հանում, սակայն նրանց ձագերը ուժեղ չեն լինում: Եվ հետևաբար այդ ձագերն էլ հաջորդ ձմռանը մնում են և չեն չվում Հայաստանից: Այսպես ավելանում է թույլ ու տկար արագիլների քանակը: