http://www.springalive.net
Գլխավոր էջ   ›   Օգնենք թռչուններին
Տպել
Ուղարկիր ընկերոջդ

Օգնենք թռչուններին

Արդյո՞ք «Գարնանն Ընդառաջի» կողմից ընտրված թռչնատեսակները վտանգված են:
Չնայած նրան, որ վերը նշված բոլոր թռչունները տիպիկ են Եվրոպայում, լայն տարածված են և նրանց թվաքանակը մեծ է, սակայն կան մի շարք վտանգներ, որոնք սպառնում են գարնան այս ավետաբերներին: Որպես օրինակ Սպիտակ արագիլի պոպուլյացիան 20-րդ դարի II կեսին կտրուկ կրճատվեց, որի հիմնական պատճառներն էին հանդիսանում ճահիճների չորացումը, թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսության մեջ և կլիմայի գլոբալ փոփոխությունները:
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է, ՈՐ ՄԻ ՕՐ ԱՅՍ ԲՈԼՈՐ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՆ ԵՎՐՈՊԱՅԻՑ:
Եթե մարդիկ չհատկացնեն անհրաժեշտ ուշադրություն այս թռչուններին, եթե չմտածեն այն տարածքների պահպանման մասին, որտեղ ապրում են այս հետաքրքիր ու շատ խոցելի թռչունները, ապա մի օր նրանք կվերանան մեր քաղաքներից ու գյուղերից: Ինտենսիվ զարգացող գյուղատնտեսությունը, ճահիճների չորացումը և կլիմայական փոփոխությունները շատ վտանգավոր են Եվրոպայում լայնորեն տարածված այս տեսակների համար: Բնության պահպանությունը և հոգատարությունը շատ կարևոր են այսօր, եթե մենք ցանկանում ենք հիանալ ու զմայլվել այս թռչունների գեղեցկությամբ ու անկրկնելիությամբ ապագայում:
Ի՞ՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՔ ՕԳՆԵԼ ԱՅՍ ԹՌՉՈՒՆՆԵՐԻՆ
Յուրաքանչյուր ոք կարող է օգնել այս թռչուններին`ելնելով տարիքային առանձնահատկություններից : Դուք կարող եք աջակցել ու մասնակցություն ունենալ բնապահպանական միջոցառումներում, որոնք պարբերաբար կազմակերպվում են տարբեր թռչնատեսակների պահպանության համար, կարող եք պատրաստել արհեստական բներ ու կերամաններ թռչունների համար` կերակրելով նրանց ձմռանը (նրանց համար ամենադժվար ժամանակահատվածում):
Եթե ցանկանում եք իմանալ, թե կոնկրետ ինչպե՞ս կարող եք օգնել վերը նշված տեսակներին, ապա սեղմեք նրանց նկարների վրա և կիմանաք ավելի մանրամասն:Իսկ եթե ցանկություն առաջացավ օգնել նաև այլ թռչունների, ապա կարող եք դիմել Հայաստանի Թռչունների Պահպանման Միություն  (www.aspbirds.org):
 
Սպիտակ արագիլ
Եթե ձեր հարևանությամբ ապրում են արագիլները, ապա պետք է ուշադիր և հոգատար լինեք նրանց և այն վայրերի հանդեպ, որտեղ նրանք սնվում են:
Արագիլները սիրում են իրենց բները կառուցել տների կտուրներին, էլեկտրական սյուներին, ծառերին և այլն: Եթե ձեր հարևանությամբ արագիլեր չեն ապրում, բայց դուք շատ կցանկանայիք, որ նրանք ապրեին, ապա կարող եք նրանց գրավել` արհեստական պատվանդան պատրաստելով և տեղադրելով որևիցե բարձր տեղում: Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել մեզ` Հայաստանի Թռչունների Պահպանման Միություն (www.aspbirds.org):
Դուք կարող եք ձեր ներդրումն ու աջակցությունը ունենալ թռչունների պահպանման գործընթացում`դառնալով Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կամավոր կամ անդամ:
Ծիծեռնակ
Բարեբախտաբար ծիծեռնակների թվաքանակը հաստատուն է, բայց նրա համար, որ իրավիճակը չփոխվի դեպի վատը, մենք պետք է համոզվենք, որ նրանց բնադրման վայրերը ապահով են: Ի՞նչ կարող եք անել: Առաջին հերթին չքանդել ծիծեռնակների բները: Մի բռնեք այս թռչուններին և հնարավորություն տվեք հասուն թռչուններին կերակրել իրենց ձագերին: Պետք է խուսափել մեծ քանակությամբ թունաքիմիկատների օգտագործումից գյուղատնտեսության մեջ: Մեծ քանակությամբ թունաքիմիկատների օգտագործումը հանգեցնում է միջատների զանգվածային ոչնչացմանը` ծիծեռնակների հիմնական կերի ոչնչացմանը:
Մանգաղաթև
Դուք կարող եք օգնել Մանգաղաթևերին` մասնակցելով նրանց բնադրման վայրերի պահպանման գործում: Ներկայիս շինարարական աշխատանքների հետևանքով կառուցվող բնակելի շենքերը հնարավորություն չեն տալիս մանգաղաթևերին բնադրվել այդտեղ:
Ձեր տան կողքին կամ բակում բարձր տեղում կարող եք կախել արհեստական բներ մանգաղաթևերի համար:
Թե ի՞նչպես պատրաստել արհեստական բույնը մանգաղաթևի համար, կարող եք դիմել մեզ`Հայաստանի Թռչունների Պահպանման Միություն:
Կկու
Որպեսզի աջակցեք կկուի և այլ վայրի թռչունների պահպանմանը, կարող եք մասնակցել Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կողմից կազմակերպվող բնապահպանական միջոցառումներին: Շատ կարևոր է չանհանգստացնել կկուներին և նրանց ձագերին բազմացման շրջանում: Եթե տեսնեք կկվի ձագին բնից ընկած, ապա շրջանցեք նրան, պետք չէ նրան ձեռք տալ: Նրա խորթ ծնողները կշարունակեն մեծացնել իրենց ձագին:
 
RSPB

Mitsubishi Corporation