Ոսկեգույն մեղվակերը Եվրոպայի գունագեղ թռչուններից մեկն է: Թռչնի մարմնի ներքևի հատվածը կապտա-կանաչավուն է, իսկ վերին հատվածը` կարմիր և նարնջագույն գույնի է, կանաչ և կապույտ գույների համադրությամբ: Անմիջապես կտուցի ներքևում գտնվում է դեղին կոկորդը, իսկ սև աչքաշերտը ձգվում է մինչև կարմիր աչքը: Չնայած բազմագունեղությանը այդքան էլ հեշտ չէ տեսնել այս թռչունին վառ ծաղկային դաշտերում: Սակայն նրանց սերը` էլէկտրալարերի, առանձին ծառերի և այլ բարձր հատվածներում նստելու, օգնում է մեզ առավել հեշտ նկատել նրանց: ?xml:namespace>
Ինչպե՞ս տարբերել երիտասարդ անհատներին հասուններից
Երիտասարդ մեղվակերները ավելի գունատ են և փոքր, քան հասուն թռչունները: Երիտասարդ թռչունները իրենց պոչի մեջտեղի հատվածում չունեն երկար փետուրներ:
Ինչո՞վ են սնվում
Հիմնականում սնվում են միջատներով, որոնց բռնում են թռիչքի ժամանակ: Սովորաբար նրանք որսում են մեղուների, կրետների և իշամեղուների, հազվադեպ նաև կարծրաթևավորների և ճպուռների: Յուրաքանչյուր օր նրանք որսում են իրենց կշռին համարժեք 225 մեղու:
Որտե՞ղ են բնադրում
Մեղվակերները նախընտրում են բաց, բազմազան լանդշաֆտներով, գետերին կամ ջրամբարներիn հարող տարածներ: Նրանք իրենց բույնը կառուցում են կավե գետալանջերին, որտեղ մեղվակերները փորում են բազմաբնակարան անցքեր: Մեղվակերները բնակվում են երամներով` օգնելով միմյանց մեծացնել ձագերին:
Որտե՞ղ են ձմեռում
Մեղվակերները ձմեռում են Աֆրիկայում` Սահարայի հարավում:
Տարածվածությունը Եվրոպայում
Տարածված են հիմնականում Եվրոպայի հարավային և հարավ-արևելյան շրջաններում: