Այս տարի Գարնանն Ընդառաջ ծրագրի շրջանակներում հայտարարված էր մրցույթ լավագույն նկար և լավագույն շարադրություն անվանակարգերում, որտեղ մասնակցեցին Հայաստանի`Երևանի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Շիրակի մարզերի շուրջ 120 դպրոցականներ: Մրցույթի շրջանակներում դպրոցականները ներկայացրեցին շարադրություններ կամ նկարներ նվիրված Գարնանն Ընդառաջի չորս տեսակներին: Մրցույթի մասնակիցները ցուցաբերեցին մեծ հետաքրքրություն և ներկայացված աշխատանքները գերազանցեցին բոլոր ակնկալիքները: Պայքարն այնքան թեժ էր, որ բացի լավագույն աշխատանքներից մրցանակներ հանձնվեցին նաև խրախուսական անվանակարգում: