Այս հարցը մի քիչ վիճարկելի է, բայց առաջին թռչունը, որ պաշտպանված է եղել օրենքով դա քաջահավն է: Հնում եգիպտացիները պաշտում էին շատ աստվածների, այդ թվում Թոթ աստծուն, ով շատ հաճախ պատկերվում էր որպես քաջահավ: Քաջահավերը երևում էին, երբ բարձրանում էր Նեղոս գետի մակարդակը, և համարվում էր, որ նրանք հաջողություն են բերում, ինչպես նաև պահպանում երկիրը դժբախտություններից և չարքերից: Զմռսված քաջահավերի մնացորդներ գտնվել են Թեբես և Մեմֆիս քաղաքների դամբարաններում: Աստվածների հետ այս կապի շնորհիվ սոսկալի հանցագործություն էր համարվում քաջահավին սպանելը` դատապարտելով մահապատժի: ?xml:namespace>