Երևանի թիվ 127 դպրոցի աշակերտները կենսաբանության ուսուցիչ Նոնա Խոջոյանի հետ միասին «Գարնանն Ընդառաջ» ծրագրի շրջանակներում անցկացրեցին պարզ թռչնադիտարկման օր: Թռչնադիտարկման հիմնական նպատակն էր երեխաներին ներկայացնել «Գարնանն Ընդառաջ» ծրագրի տեսակներին և հատկապես սև մանգաղաթևերին որպես Երևանի գարնան ավետաբերներ: Թռչնադիտարկման ընթացքում բացի մանգաղաթևերից նշվեցին նաև Մեծ ճուռակ, Հայկական որոր, Մեծ երաշտահավ, Սովորական ոսպնուկ, Սովորական կաչաղակ, Մոխրագույն ագռավ: Ուրախ ենք նշել, որ անցկացրած թռչնադիտարկման երկու ժամը երեխաներին մեծ հաճույք պատճառեց:?xml:namespace>