http://www.springalive.net
Փնտրել կայքում:
BirdLife International aspbirds.org
Գլխավոր էջ   ›   Գարնանային նորություններ   ›   Եկե՛ք գնանք թռչնադիտարկման
Տպել
Ուղարկիր ընկերոջդ

Եկե՛ք գնանք թռչնադիտարկման

2010.05.18
Եկե՛ք գնանք թռչնադիտարկման
Թռչունները բնության հիասքանչ և ապշեցնող ստեղծագործություններից մեկն են և նրանց դիտելը շատ հետաքրքիր է: Նրանք ապրում են մեր հարևանությամբ: Նրանց կարելի է տեսնել ամենուր`քաղաքում, գյուղում, ինչպես մարդկանց բնակավայրերի կողքին, այնպես էլ բնության գրկում: Քաղաքներում թռչունները կարող են հանդիպել այնպիսի վայրերում, որի մասին չենք էլ կարող կռահել` հին տներում, ամայի տարածքներում, գերեզմանոցներում, շատրվանների և լճակների հարևանությամբ: Թռչնադիտարկումը կարող է դառնալ գրավիչ մի զբաղմունք, որը կօգնի Ձեզ ճանաչել բնությունն և այցելել այնպիսի գեղեցիկ վայրեր, ինպիսիք են հանրային այգիները, պուրակները, մարգագետինները և անտառները: Կարող ես թռչուններին դիտել անգամ երբ տանն ես, ուշադիր լինելով պատուհանի կողքով անցնող թռչնատեսակների, կերամանների մոտ սնվող թռչունների հանդեպ:Թռչնադիտարկման ընթացքն ավելի հետաքրքիր և օգտակար կլինի համապատասխան պարագաների ունենալու դեպքում, որոնցից են հեռադիտակը, թռչունների ուղեցույցը, թռչնադիտարկողի օրագիրը: Թռչնադիտարկման ժամանակ առավել հարմար է, որ լինեք որքան հնարավոր է անտեսանալի, անաղմուկ: Փորձի՛ր հագնել մուգ գույնի հագուստ:
Թռչնադիտարկումը կարող է լինել ժամանցի անցկացման յուրահատուկ և հիանալի ձև: Մաղթում ենք բարեհաջող թռչնադիտարկում:

Կարդա նաև:
Born to TravelRSPB

Mitsubishi Corporation