Երկրի օրվա առաջին տարեդաձից անցել է 40 տարի և այժմ Երկիր մոլորակը կանգնած է ոչնչացման վտանգի առջև: Թեև ներկայումս կլիմայի փոփոխությունները հանդիսանում են ամենամեծ սպառնացող վտանգը Երկիր մոլորակի համար, սակայն ունենք մի մեծ, աննախադեպ հնարավորություն կառուցել անվտանգ, բարեկեցիկ, մաքուր էներգետիկ տնտեսություն մեր և մեր ապագա սերունդների համար: ?xml:namespace>
«Երկրի Օր 2010» հիանալի առիթ է քննարկելու և քայլեր ձեռնարկելու ուղղված Կլիմայի փոփոխության քաղաքականությանը, էներգետիկ արդյունավետությանը, էներգիայի վերականգմանը և կանաչ ապրելակերպին: «Երկրի Օր 2010» աննախադեպ հնարավորություն է քաղաքացիների, կազմակերպությունների և կառավարության համար համախմբվելու միասին` հանուն համընդհանուր «կանաչ» տնտեսության: Միացիր ավելի քան 1 միլիարդ մարդկանց աշխարհի շուրջ 190 պետություններից և մասնակցիր Երկրի Օրվա միջոցառումներին:
Ապրիլի 22-ին, ժամը 16:00-ին "Երկրի օր 2010 Հայաստան" միջոցառումների շրջանակներում Երևանի մանկական այգում տեղի կունենա «Ապրիր Կանաչ» խորագրով նկարչական մրցույթ, որով կեզրափակվեն Երկրի Օրվան նվիրված միջոցառումները Հայաստանում: