Գերմանիայի Բիեջեն քաղաքում տներից մեկի ծխնելույզի հարևանությամբ բնադրել է կապույտ ներկված սպիտակ արագիլը: Ոչ ոք գաղափար չունի, թե ինչպես է արագիլի սպիտակ գույնը վերածվել կապույտի: Նա տաք երկրներից արդեն կապույտ գունավորմամբ է վերադարձել: Այս երևույթը դարձել է տեղական հետաքրքրության պատճառ: Գիտնականները, հետազոտելով թռչնի փետուրները, հանգել են այն եզրակացության, որ թռչունը ներկված է թանաքով կամ գունաներկերով: Սակայն այս արտասովոր գույնը պատճառ չի հանդիսացել վերջինիս զուգավորման համար, և նա արդեն գտել է իրեն զուգընկեր:?xml:namespace>