http://www.springalive.net
Փնտրել կայքում:
BirdLife International aspbirds.org
Գլխավոր էջ   ›   Գարնանային նորություններ   ›   Արդյո՞ ք կլիմայի փոփոխութոյւնները ազդում են թռչունների միգրացիայի վրա
Տպել
Ուղարկիր ընկերոջդ

Արդյո՞ ք կլիմայի փոփոխութոյւնները ազդում են թռչունների միգրացիայի վրա

2010.04.16
Արդյո՞ ք կլիմայի փոփոխութոյւնները ազդում ...
Կլիմայի փոփոխությունները ազդում են Եվրոպայից Աֆրիկա և հակառակը չվող թռչունների վրա` երկարեցնելով նրանց ճանապարհը մի քանի կիլոմետրերով, իրենց կործանարար հետևանքներով: Որոշ տեսակների ճանապարհը, որոնք թռնում են դեպի հյուսիս հարմարավետ բնադրավայրի և սննդի փնտրման համար, կլիմայի փոփոխության պատճառով  այդ ճանապարհը կարող է երկարել 400 կիլոմետրով: Ջերմաստիճանի բարձրացմամբ և կենսամիջավայրի փոփոխության պատճառով թռչունները կարող են առնչվել այնպիսի մեծ դժվարության, որին չեն առնչվել Պլեյստոցենի դարաշրջանից ի վեր, որը ավարտվել է 11 000 տարի առաջ:
Յուրաքանչյուր տարի շուրջ 500 միլիոն թռչուն է վերադառնում Աֆրիկայից, որոնցից որոշներն էլ կշռում են 9 գրամ (3/10 ունցիա): Իրենց ճանապարհորդությունը բարեհաջող ավարտելու համար, որը կարող է լինել 1000ավոր կիլոմետրեր, նրանք ստիպված են գիրանալ անգամ մինչև իրենց նորմալ քաշի կրկնակին: Որոշ թռչունները մեծացնում են իրենց ներքին օրգանները առավել շատ էներգիա պաշարելու համար, այսպիսով յուրաքանչյուր ավել կիլոմետրը կարող է ճակատագրական լինել: Փոքր թռչունները իրականացնում են այնպիսի աներևակայելի ճանապարհորդություն` մեծացնելով իրենց դիմացկունությունը: Ցանկացած երևույթ, որ կարող է երկարեցնել այս ճանապարհորդությունը նշանակում է կյանք կամ մահ:
Օգտագործելով մոդելավորման մեթոդները` գիտնականները պարզել են, որ թռչունների բնադրման տարածքները կտեղափոխվեն առավել հյուսիս, մինչդեռ ձմեռման տարածքները կմնան նույնը թռչնատեսակների մեծամասնության համար: 2071 թ-ից մինչև 2100 թ. 17 թռչնատեսակներից, որոնց ուսումնասիրվել են Դուրհամի համալսարանի գիտնականների կողմից, ինը բախվելու են երկար չուի խնդրի հետ, մասնավորապես այն տեսակները, որոնք կտրում-անցնում են Սահարա անապատը: Որոշ թռչուններ չվում են Սահարա անապատի և Միջերկրական ծովի վրայով միանգամից, իսկ որոշներն էլ կանգառ են կատարում հյուսիսային Աֆրիկայում, նախքան նման երկար տարածություն անցնելը: Որոշ թռչուններ հարմարվել են Եվրոպայում ձմեռելուն, սակայն նման վարքագիծը բացառություն է կազմում:
 
Կարդա նաև:
Born to TravelRSPB

Mitsubishi Corporation