http://www.springalive.net
Գլխավոր էջ   ›   Գարնանային նորություններ   ›   Լուսանկարչություն – ինչու թռչուննե՞ր
Տպել
Ուղարկիր ընկերոջդ

Լուսանկարչություն – ինչու թռչուննե՞ր

2011.03.07
Լուսանկարչություն – ինչու թռչուննե՞ր
from backstage; Cezary Korkosz
Իմ արկածախնդրությունը բնության լուսանկարներ անելու սկսվեց 20 տարի առաջ: Երկու ամիս Հունգարիայում որպես սկսնակ տքնաջան աշխատելուց հետո, կարողացա գնել հիանալի տեսապակիներ իմ լուսանկարչական ապարատի համար: Սա կտրուկ փոփոխություն մտցրեց իմ լուսանկարչի կենսագրության մեջ, հատկապես վայրի թռչունների լուսանկարման մեջ, որոնք դարձան իմ լուսանկարների գլխավոր հերոսները:
            Թռչունների աշխարհը բազմազան է և հետաքրքիր: Նրանց ապրելատեղը բազմատեսակ է, սկսած այն տեսակներից, որոնք բնակվում են մարդկանց կողքին` տնային ճնճղուկներ, ագռավներ, երաշտահավեր, մինչև սարերում բնակվող Կովկասյան մայրեհավ և անտառային խորհրդավոր բվերը: «Կարծում եմ հենց այս բազմազանությունն է, որ հետաքրքրություն է առաջացնում ուսումնասիրել նրանց: Բնության դինամիկան և ընդհանրությունը հեշտությամբ կարելի է նկատել թռչունների աշխարհում: Մինչ նրանցից որոշները սկսում են բնադրել, մյուսների մոտ ավարտվում է բնադրման շրջանը և պատրաստվում են չվել հարավ, իսկ որոշներն էլ գալիս են հյուսիս ձմեռելու:

            Թռչունների լուսանկարչությունը պահանջում է որոշակի հմտություններ, ոչ միան տեսական այլև գործնական`թռչունների դիտարկում: Անհրաժեշտ է նաև ունենալ լավ ֆիզիկական պատրաստվածություն, բարձրությունից չվախենալ, ինչպես նաև սեր ժայռեր մագլցելու հետ: Չպետք է անուշադրության մատնել նաև ընտանիքի և ընկերների աջակցությունը, հիանալի զգացողություն է կիսել տպավորությունները մտերիմների հետ: Եվ իհարկե անհրաժեշտ է ծնողների թույլատվությունը, եթե երեխա եք:
            Հիմանականում որևէ հատուկ կամ հազվագյուտ թռչունի նկարելու համար, ստիպված եք գնալ, և փնտրել ձեր հերոսին: Նրան գտնելուց հետո սկսում եք մտածել, թե ինչպես միաձուլել ձեզ շրջապատող բնության հետ և ..........սպասել: Սպասել նշանակում է սպասել երկար ժամեր անգամ օրեր, անկախ եղանակային պայմաններից: Կարող եք լինել որևէ ջրաճահճային միջավայրում հազարավոր մոծակներով շրջապատված կամ երեբեմն քամոտ, բաց դաշտում -20 աստիճան պայմաններում: Ահա թե ինչու պետք է լինեք համբերատար, հանգիստ և համառ: Արդյունքները կախված են վերը նշված պայմաններից: Եթե հաջողեք լուսանկարել, ապա կունենաք բացառիկ զգացողություններ:
            Այնուամենայնիվ երբեմն Մայր Բնությունը կարող է որոշել չբացահայտել իր գաղտնիքները: Այդ դեպքում պետք է ընդունեք դա որպես իմաստուն դաս: Այս իմաստությունը իմ ամենօրյա պարտականնությունների ենթատեքստն է, որը ես սովորում եմ արդեն մի քանի տարի շարունակ` նկարելով բվերին: Սա շատ խորհրդավոր և բարդ աշխարհ է: Ես դիտում եմ նրանց, ուսումնասիրում և նրանք սովորեցնում են ինձ:

Չեզարի Կորկոց, լուսանկարիչ
Կարդա նաև:
RSPB

Mitsubishi Corporation