http://www.springalive.net
Գլխավոր էջ   ›   Գարնանային նորություններ   ›   Յուրաքանչյուր 5-րդ արագիլը Լեհ է:
Տպել
Ուղարկիր ընկերոջդ

Յուրաքանչյուր 5-րդ արագիլը Լեհ է:

2011.04.11
Յուրաքանչյուր 5-րդ արագիլը Լեհ է:
Spanish Storks; photo by Tomasz Chodkiewicz
Լեհաստանը հանդիսանում է այսպես կոչված սպիտակ արագիլների արևելյան պոպուլյացիայի կենտրոնը: Մոտ 40 000 զույգ արագիլ է հանդիպում Լեհաստանում, սա Եվրոպական ռեկորդ է: Մինչդեռ այնպիսի երկրներում ինչպիսիք են` Դանիան, Բելգիան, Հոլանդիան, արագիլների քանակը չի գերազանցում մեկ տասնյակ զույգը: Երկրորդ մոծ պոպուլյացիան ունի Իսպանիան` արևմտյան պոպուլյացիայի կենտրոնը: Արևելյան և արևմտյան պոպուլյացիները չեն հանդիպում թռիչքի ժամանակ և վարում են տարբեր կենսակերպ: Արևելյան արագիլները  ապրում են գյուղական միջավայրում, բնադրում են տների տանիքներին և էլէկտրական սյուների վրա: Արևմտյան արագիլները նախընտրում են քաղաքները: Նրանք իրենց բները կառուցում են եկեղեցիների և ամրոցների վրա: Ամենամեծ արագիլների խումբը` 110 բույն, գտնվում է Նավարա շրջանի Ալվարո քաղաքում: Արևմտյան և արևելյան արագիլները տարբեր կերակրացանկ ունեն: Արևելյանները սնվում են փոքր կրծողներով և երկկենցաղներով, որոնց որսում են ջրաճահճային վայրերում: Արևմտյանները զբաղեցնում են տափաստանները և գյուղատնտեսական տարածքները`սնվելով անողնաշարավորով, օրինակ մորեխներով:
Արևմտյան արագիլներին այսօր սպառնում է ոռոգման աշխատանքները, ի տարբերություն արևելյան պոպուլյացիայի, որը վտանգված է տարածքների չորացմամբ:
 
Կարդա նաև:
RSPB

Mitsubishi Corporation