Ծիծեռնակ

Գյուղական ծիծեռնակը փոքրիկ, կապտամոխրագույն մեջքով, վառ նարնջագույն կոկորդով, սպիտակ կուրծքով և մկրատաձև պոչով թռչուն է: Թռիչքում` երկնքի ֆոնի վրա, նա ամբողջովին սև է երևում: Բայց ամեն դեպքում, նրան շատ հեշտ է ճանաչել մկրատաձև պոչից և թեթև, սահուն թռիչքից:
Նրանց շատ հաճախ կարելի է տեսնել էլեկտրական լարերի վրա նստած: Ամռանը նրանց հաճելի ծլվլոցը յուրահատուկ զարթուցիչի դեր է կատարում:
Աֆրիկայից նրանք վերադառնում են Եվրոպական տարածաշրջան, որպեսզի բույն հյուսեն, ձու դնեն ու ձագ հանեն:
Հայաստան ծիծեռնակները վերադառնում են հիմնականում ապրիլի սկզբին, իսկ չվում են սեպտեմբերի կեսերին: