Սպիտակ արագիլը երկար վզով, կարմիր երկար կտուցով և ոտքերով, սև ու սպիտակ գունավորմամբ թռչուն է: Գլխի, վզի և մարմնի սպիտակ գունավորումը առավել ցայտուն է դառնում ի հակադրություն թևերի սև`կարմիր և կանաչ երանգներով փետրավորմանը: Արագիլի շագանակագույն աչքերը երիզվում են սև գույնի ակնօղակով:?xml:namespace>
Արագիլներին շատ հեշտ է նկատել իրենց բնորոշ ձայների շնորհիվ`նրանք միաժամանակ կտկտացնում են իրենց կտուցներով: Տպավորություն է ստեղծվում, որ երկու հաստ փայտերով իրար են հարվածում: Արագիլների ձայնալարերը լավ չեն զարգացած, ահա թե ինչու են նրանք միմյանց հետ շփվում կտուցները կտկտացնելով:
Արագիլներին շատ հեշտ է տեսնել բների վրա: Չնայած, որ շատ հաճախ նրաց կարելի է հանդիպել խոնավ և թարմ հնձված դաշտերում:
Այս թռչունների բները շատ մեծ են: Նրանք իրենց բները կառուցում են գետնից շատ բարձր` հաճախ էլեկտրասյուների կամ տների կտուրների վրա, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի շրջակայքը:
Հայաստանում արագիլները հանդիպում են փետրվարի սկզբերից մինչև նոյեմբերի կեսերը: Սակայն արագիլների մի մեծ խումբ չի հեռանում Հայաստանից և նրանց կարելի է տեսնել Արարատյան դաշտավայրում անգամ ձմռանը:
Ինչպե՞ս տարբերել
Արտաքինից դժվար է էգին արուից տարբերել, չնայած որ արուն իր չափերով ավելի մեծ է էգից: Ձագերը իրենց ծնողներից տարբեվում են դեռևս սև (մուգ) ոտքերով և կտուցով, որոնք հասունանալուն հետ մեկտեղ կարմրում են:
Ինչո՞վ են նրանք սնվում
Արագիլները հիմնականում սնվում են միջատներով (մորեխ, թիթեռ), ձկներով, գորտերով և սողուններով, այդ թվում` օձերով և մողեսներով: