Ինչպե՞ս կարող ենք օգնել թռչուններին գարնանը

2010.03.03
Ինչպե՞ս կարող ենք օգնել թռչուններին ...
 
Գարնանը թռչունները բույն են պատրաստում և մենք կարող ենք օգնել նրանց բնակվելու հարմարավետ վայրեր պատրաստելով մեր այգիներում, մեր տան շրջակայքում կամ անյտեղ, որտեղ նրանց համար հեշտ կլինի բնադրվել: Այն թռչունները, որոնք բնադրում են ծառերի փչակներում, ինչպիսիք երաշտահավերն են, սարյակները, մենք կարող ենք պատրաստել արհեստական բներ: Արհեստական բույնը պետք է կախել փոքր գիշատիչների համար դժվարամատչելի վայրում: Փոքր թռչունների համար մուտքի անցքը պետք է լինի 3,3 սմ, իսկ սարյակների համար 4,7 սմ: Շատ հաճախ խանութներում վաճառվող արհեստական բներն իրենց չափերով չեն համապատասխանում թռչունների պահանջներին և չեն ապահովում թռչունների և նրանց ձագերի համար անհրաժեշտ անվտանգությունը: Եվ թռչունները նախընտրում են ծառերի փչակները: Այս դեպքում պահպանեք ձեր շրջակայքի ծառերը: Սա ամենալավ նվերը կլինի թռչուններին:
Թռչունները սիրում են նաև բնակվել հաստ թփուտներում: Ձեր տան կողքին թփեր տնկելով` թռչունների համար բնադրավայր եք ստեղծում: Որքան մեծ լինեն թփուտներն, այնքան շատ թռչուններ կարող են այնտեղ բնակվել:
Մեկ այլ օգտակար բան, որ կարող ենք անել թռչունների համար, դա թունաքիմիկատների օգտագործման սահմանափակումն է: Թռչունների ձագերը սնվում են միջատներով, հիմնականում միջատների թրթուրներով և առավել լավ կլինի, որ այդ թրթուրները չսատկեն թունաքիմիկատներով թունավորումից: Ավելին, եթե նպաստենք, որ թռչունները բնադրվեն մեր այգիներում, ապա նրանք մեզ կօգնեն պաշտպանել այգին վնասատուներից: Այս ամենի շնորհիվ, թռչունները յուրաքանչյուր գարուն կվերադառնան մեր այգիները:  
 
Կարդա նաև: