Հարգելի մասնակիցներ, ավարտվեց ևս մեկ «Գարնան Ընդառաջ» ամենամյա ծրագիր: Շնորհիվ Ձեր ակտիվ մասնակցության այս տարի մենք ստացանք 100352 դիտարկում: Սա հիանալի արդյունք է, որի շնորհիվ հավաքվել են անհամեմատ ավելի շատ դիտարկումներ քան անցած տարիներ ունեցած 93 985 դիտարկումը: Շնորհակալ ենք Ձեզանից, այդ տվյալները հավաքելու և մեզ տրամադրելու համար, ինչը մեզ օգնեց ավելի լավ ուսումնասիրել թռչունների միգրացիան և դրա կապը կլիմայի փոփոխության հետ: Տվյալնների հավաքագրումը Եվրոպայում ավարտված է, բայց անպայման այցելեք «Գարնան Ընդառաջի» էլեկտրոնային կայք մոտակա ամիսներին և տեղեկացեք Աֆրիկայում գարնան ավետաբերների հետաքրքիր ճամփորդության մասին: Եթե Դուք մեծ բավականություն եք ստացել «Գարնան Ընդառաջ»-ին մասնակցելիս, ապա նաև կարող եք մասնակցել թռչուններին դիտարկման այլ բազմաթիվ միջոցառումների: Մանրամասների համար այցելեք մեր էլ. կայք` http://www.aspbirds.org/
Ծովինար Հովհաննիսյան
Հայաստանի Թռչունների Պահպանման Միություն